Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պուտինը կառաջադրվի 2018-ի նախագահական ընտրություններում

Պուտինը կառաջադրվի 2018-ի նախագահական ընտրություններում
07.12.2017 | 11:51

Նիժնի Նովգորոդի ГАЗ ավտոգործարանի աշխատողների և վետերանների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջադրվելու է 2018-ի նախագահական ընտրություններում:

«Իսկապես, այս մասին հայտարարելու ավելի լավ վայր և ավելի հարմար առիթ հավանաբար չկա: Շնորհակալություն աջակցության համար: Ես թեկնածությունս կառաջադրեմ ՌԴ նախագահի պաշտոնի համար»` ասել է Վլադիմիր Պուտինը:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ